|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը, կատարվել է ընդհանուր 4850 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1368 հիվանդ, մահվան 8 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 3-ի ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք, որոնցից 431 560 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1684 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 375 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 215 811թեստավորում: