|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2386 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 113, ներկայում բուժում է ստանում 283 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 237 հազար 561 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 828 դեպք:
Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 979, մահացել է 8 հազար 712 քաղաքացի: