|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հպարտ եմ, որ հայ եմ, ես, իրոք, հպարտ եմ»,- այս մասին իր ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Strangers in the night երգի հեղինակ, աշխարհահռչակ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը:
Երգիչ Արման Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և գրել, որ օրերս մասնակցել է Ուվեզյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արարողությանը, որտեղ էլ վերջինս հայտարարել է նաև այն մասին, որ պետք է անպայման այցելի Հայաստան:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեդալով է պարգևատրել Ավո Ուվեզյանին` երաժշտության և բիզնեսի ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար: