|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն է:
Անդրադառնալով օգտատերերի հարցին` արդյո՞ք դժվար չէր «Ժառանգություն»-ից դուրս գալու որոշում կայացնելը, նա արձագանքեց. «Շատ դժվար որոշում էր, սակայն նման որոշում կայացնելու համար կային հիմքեր: Հիմքերը վերաբերում էին այն ճանապարհին, որով անցել էր կուսակցությունը, իսկ այսօր նա մերժում է իր անցած ուղին: Տխուր է, որ պարտավորված էի այդպիսի որոշում կայացնել»:
Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ կարծում է` Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր, որ ինքը այդպիսի որոշում կայացնի:
Հարցին էլ` Սեյրան Օհանյանը մեղավորություն ունի՞ 2008 թ. մարտի 1-ի դեպքերում, պատասխանեց. «Սեյրան Օհանյանը այնքանով կապ ունի Մարտի 1-ի հետ, որքանով եղել է իշխանության պաշտոնյա և լռել է: Տեսնելով ձերբակալությունները, սպանությունները` նա լռել է, ոչ մի կերպ չի արձագանքել, այդքանով էլ, այո, նա մեղավոր է»: