|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը շարունակում է իր կայսերապաշտական նկրտումները նախկին խորհրդային միության երկրների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` խոսելով Պուտինի այցի և նրա հայտարարության մասին:
Նրա կարծիքով` այդ կայսերական նկրտումները և Ռուսաստանի տնտեսության վատթարացումը վատ են անդրադառնալու ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի ժողովրդի վրա: Պուտինը Հայաստանին վերաբերվում է որպես ֆորպոստի:
«Հայռուսգազարդի» վաճառքը Ռուսաստանի գուբերնատորի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանի կողմից իր պաշտոնը երկարացնելու նպատակով արված նվիրաբերություն էր»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ փաստ է, որ Հայաստանը վաճառում է այն, ինչ ունի: Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանություններին ու նախագահին նշանակել է հենց Ռուսաստանը:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ռուս ժողովրդի հետ հայ ժողովուրդը կարող է լինել բարեկամ, սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի իշխանությունը ներկայացնում է ոչ թե ռուս ժողովրդի շահերը, այլ մի խմբակի, որն ունի կայսերական նկրտումներ:
Ապագայի կանխատեսումների հետ կապված` պատգամավորը կարծիք հայտնեց, որ հայ հասարակությունն իր մեջ ուժ և բանաձև կգտնի, որը դուրս կբերի նրան այս վիճակից: