|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոյի կարծիքով` Եվրոպան չպետք է դատապարտի ամերիկյան իշխանությունների միգրացիոն քաղաքականությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր Եվրոպան այն վիճակում չէ, որ կարծիք հայտնի ուրիշների գործողությունների վերաբերյալ: Թե՞ մենք ցանկանում ենք մոռանալ, որ Եվրոպայում էլ են պատեր կառուցվում»,- Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է նա:
Նախարարն այդպիսով հիշեցրել է 2015-ին Եվրոպայում մեծագույն միգրացիոն ճգնաժամի մասին, երբ, փորձելով կասեցնել փախստականների հոսքը, Հունգարիան Ռումինիայի և բալկանյան երկրների հետ սահմաններին պատ կառուցեց: Հունգարիայի օրինակին հետևեցին Ավստրիան, Սլովենիան և սկանդինավյան երկրները: