|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E class» մակնիշի 34 FL 770 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ռոստոմի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող չշահագործվող խանութի պատին. վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Փրկարարները վարորդ Պ. Հ.-ին և ուղևոր Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղկատվություն: