|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 08.48-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14 րդ կմ-ի հատվածում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, իրար են բախվել Ն. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 DS 797 պ/հ և Ն. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UT 684 պ/հ ավտոմեքենաները (վարորդ Վ. Մ.ծնվ.1952թ.) :
«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ն, Ս. Մ.-ն (ծնվ. 1988թ.) , Ա. Ղ.-ն (ծնվ. 1985թ.), Գ. Վ.-ն (ծնվ. 1976թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները Վ. Մ.-ի, Ա. Ղ.-ի և Գ. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: