|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր»-ի մոտ ավտոմեքենա է այրվում։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, և մինչ կժամանեին հրշեջները, ավտոմեքենայի վարորդը իր ուժերով կարողացել է մարել շարժիչի հատվածում առաջացած կրակը։