|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 19-ին, ժամը 16:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի «Արծվի» արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: