|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 40 AA 040 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի 6293 Տ համարանիշի, «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, այնուհետեւ` կայանված «Մերսեդես» մակնիշի (վարորդ Մ.Գ.) 34 AF 126 համարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 25-ամյա Ռ. Գ-ին, հոսանքազրկել մեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: