|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 6-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում` «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, երիտասարդի դի կա:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ: Նրանք պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում բազմահարկ շենքից իրեն ցած է նետել 20-25 տարեկան մի երիտասարդ: Նա տեղում մահացել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: