|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որը համարվում է ամենաթանկ խանութների ցանցը, հայտնվել է խայտառակ իրավիճակում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արդեն քանի ամիս է՝ սուպերմարկետը մատակարարող կազմակերպություններից վերցնում է ապրանքը՝ խոստանալով այն վաճառելուց հետո գումարը վճարել, սակայն այդպես էլ չի վճարում:
Սա լուրջ դժգոհություններ է հարուցել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Արմեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը: «Ուրեմն, ես որևէ բան չունեմ թաքցնելու, ինչ-որ ժամանակ եղել է, որ թույլ առևտրի պատճառով դեֆիցիտ է եղել, բայց կազմակերպությունը վարկավորվել է մոտ 10 օր առաջ ու վճարել ենք բոլորի պարտքերը: Այդ խնդիրն արդեն լուծվել է»,-ասաց նա»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։