|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մեր տեղեկություններով` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմենին պատկանող «Մոսկվիչկա» խանութներ ցանցը եւ ռեստորանը, որը գրանցված է Երեւանի Արաբկիր համայնքում, հայտնվել է Պետեկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Ըստ մեր աղբյուրի` վերջին երկու տարիներին «Մոսկվիչկա» ցանցն իր հարկային հաշվետվություններում կեղծ տվյալներ է ներկայացնում առ այն, որ ճգնաժամից ի վեր այս ցանցն աշխատում է վնասով:
Մինչդեռ ՊԵԿ-ի ուշադրությունից չի վրիպել, օրինակ, այն փաստը, որ «Մոսկվիչկա» ռեստորանի միայն խոհարարը ամսական վաստակում է 12 հազար ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՊԵԿ-ը քննություն է սկսել: