|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սոֆոյանին վերջին շրջանում հաճախ կարելի էր տեսնել Հյուսիսային պողոտայում՝ շինարարական աշխատանքներին հետեւելիս: Yerkir.am-ը փորձել է պարզել, թե ի՞նչ կապ ունի նա այդ շինարարության հետ: Պարզվում է՝ պատգամավորն «ուղղակի հետևում էր այդ աշխատանքներին»: Պարզվում է նաեւ, որ շինարարությունն իրականացվել է Սամվել Կարապետյանի ընկերության կողմից:
«Շինարարները կառուցել են, ես էլ ժամանակ առ ժամանակ հետևել եմ այդ աշխատանքներին: Որպես մասնագիտությամբ շինարար` հետևել եմ, թե ոնց են ընթանում այդ աշխատանքները` հա'մ իմ ընկերոջ ներդրածը, հա'մ մեր մայրքաղաքի կենտրոնի որակը»,- ասաց նա մեզ հետ զրույցում:
Հարցին` գո՞հ է ընթացող աշխատանքներից, Հովհաննես Սոֆոյանը պատասխանեց. «Շատ բարձր որակի է կառուցվում Հյուսիսային պողոտան, որակով թանկ շինարարական նյութերով: Ամբողջ հատակը գրանիտ ա»: