|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բարաք Օբամայի հեռացող վարչակազմը փորձում է խաթարել Դոնալդ Թրամփի` երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու օրինականությունը:
Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաալիքի կայքը, Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվում է ներքին քաղաքական պայքարը, թեև նախագահական ընտրությունները վաղուց ավարտվել են Դոնալդ Թրամփի վստահ հաղթանակով:
ՌԴ-ի ղեկավարի խոսքով` այդ պայքարը մի քանի նպատակ ունի, որոնցից հիմնականը Թրամփի հաղթանակի օրինականությունը խաթարելն է:
«Կան մարդիկ, որոնք հեռանում են առանց հրաժեշտ տալու, իսկ կան մարդիկ, որոնք անվերջ հրաժեշտ են տալիս, բայց չեն գնում: Ահա և հեռացող վարչակազմն, իմ կարծիքով, պատկանում է երկրորդ խմբին»,- ասել է Պուտինը` մեկնաբանելով ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը: