|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Քուրդիստանի ազատության բազեներ» զինված խմբավորումը ստանձնել է Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության պալատի դիմաց տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած զինված բախման պատասխանատվությունը. տեղեկացնում է Sabah-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իզմիրի արդարադատության պալատի առջև 3 անհայտ անձինք պայթեցրել էին ականապատ մեքենա, ապա զինված բախման մեջ մտել անվտանգության ուժերի հետ, որի հետևանքով սպանվել էր 2 հոգի, ևս 10-ը՝ վիրավորվել:
Պայթյունն իրականացնողներից 2-ը սպանվել էին բախման ժամանակ, 3-րդը դիմել էր փախուստի: