|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր (հայկական Տիգրանակերտ) քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Կազմակերպությունը դա հաստատել է «Ամաք» գործակալության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ հզոր պայթյուն էր տեղի ունեցել Դիարբեքիրի Բաղլար շրջանում: Պայթյունն իրականացվել էր ոստիկանական շտաբի շենքի մոտակայքում, որի հետևանքով վնասվել էին տարածքում գտնվող շենքերը: Գրանցվել էր 9 զոհ և ավելի քան 100 վիրավոր: Թուրքիայի իշխանությունները պայթյունի մեջ մեղադրում էին Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին: