|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ում նախորդ ուրբաթ տեղի ունեցած կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնել է «New World Hackers» անունով հաքերային խումբը:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին խումբը համացանցում գրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Կիբերհարձակումը իրականացրել ենք մենք, սակայն հարձակումները եզրափակում ենք դրանով»: Նշելով, որ «Wikileaks-ը լավ գործընկեր է», հաքերային խումբը հայտարարել է, որ իրենց նպատակը հայտնի դառնալը չի եղել, «նման քայլի ենք դիմել ինչ-որ պատճառով»:
Կիբերհարձակման ընթացքում խումբը օգտագործել է անվտանգության տեսախցիկ, հեռուստացույց և չափման մի շարք գործիքներ:
Հարձակման ենթարկված Twitter, Amazon, Paypal, Netflix, Pinterest և մի շարք հայտնի այլ կայքեր մեծապես տուժել են: