|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Եգիպտոսի ՆԳՆ ղեկավար Մոհամեդ Իբահիմի դեմ կատարված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա»-ին ենթարկվող «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը. հայտնում է France-Presse-ը:
Խմբավորման ներկայացուցիչներն իրեն ուղերձում շնորհակալություն են հայտնել Աստծուն հարձակում իրականացնելու հնարավորության համար և միևնույն ժամանակ ներողություն խնդրել՝ «բռնակալին չսպանելու համար»: Գրոհայինները նաև խոստացել են կրկնել մահափորձը:
Մոհամեդ Իբահիմի դեմ մահափորձը կատարվել է սեպտեմբերի 5-ին: Գրոհայինները ռումբ են տեղադրել նախարարի տան մոտ կայանված մեքենայում: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, նախարարը չի տուժել: