|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 10-ին` ժամը 12.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան:
Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը և պատուհանները: