կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-23 23:24
Հասարակություն

Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված 20–ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված 20–ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթ– ավտովթարի հետևանքով տուժած 20–ամյա տղան հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշենք, որ փետրվարի 22-ին Սևան-Երևան ավտոճանապարհին 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Մերսեդեսից» այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին։ Վրաերթից հետո ավտոքարշակը բախվել է «Մերսեդեսին»։

«Այսօր «Երևան բժշկագիտական կենտրոնից» ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ին գիտակցության չգալով մահացել է»,– գրում է կայքը։

Հավելենք, որ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։