|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փորձում էինք գիշերը տաքանալ վառարանով, սակայն ոստիկաններն առգրավեցին մեր՝ փայտի վառարանը՝ պատճառաբանելով, թե չի կարելի. Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Ստելլա Հունանյանը
«Փաստացի, կարելի է Հանրապետության հրապարակում մանղալի վրա խորոված անել: Երբ ոստիկաններին այդ օրինակը բերեցինք, ասացին, որ ավելի հետևողական կլինեն, և օրենքները կկիրառեն ոչ միայն մեր նկատմամբ, այլև բոլորի»,- նշեց նա:
Թեև երիտասարդները գիշերը վառարանով չեն տաքացել, այնուամենայնիվ, Ստելան փաստեց՝ տաքանալու համար իրենց ստեղծած մթնոլորտն էլ բավարար է եղել:
ՀՅԴ ՀԵՄ անդամը նշեց, որ իրենց պահանջը նույնն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Մեր պահանջը մինչև վերջ տանելու ենք առաջ, մինչև մեր բերած արգումենտները ստանան իրենց լուծումները: Ակնկալում ենք դադարեցնել ապազգային քաղաքականությունը, իսկ լուծումներ ստանալուց հետո շարունակելու ենք հետևողական լինել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները նշում են, որ ԿԳՄՍ նախարարը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Մանրամասը՝ տեսանյութում