|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արևիկ Մ.-ն, մուտքի դուռը բանալիով բացելով, մուտք է գործել Սասուն Մ.-ի տուն, սակայն, նկատելով վերջինիս, հանցագործությունն ավարտին չի հասցրել և փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է Սասուն Մ.-ի կողմից: Արևիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: