|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Մեզ հաջողվեց պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:
Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:
Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։