|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը պատրաստվում է լքել պաշտոնը:
Yerkir.am-ին բուհի մամուլի լրատվական բաժնի աշխատակից Ալեքսանդրա Հարությունյանը հայտնեց, որ լուրը, թե Նարիմանյանն արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել, չի համապատասխանում իրականությանը:
Վաղը, ի դեպ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է լինելու, որի ժամանակ էլ կքննարկվի Նարիմանյանի հրաժարականի հարցը:
Ըստ մեր տեղեկությունների` բուհի նոր ռեկտորի ամենահավանական թեկնածուն ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն է: