|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես ավելի վաղ հայտնել էր yerkir.am, այսօր հրավիրվել է կառավարության արտահերթ նիստ:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հաստատման է դրվելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որը ներկայացնելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին է, որը կներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ որոշման նախագծի՝ ծրագիրը պետք է Ազգային ժողովում քննարկվի հոկտեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նիստում: