|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էջմիածնում, քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, իրավիճակը կտրուկ սրվել է: NEWS.am-ի տեղեկություններով` նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում: Ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող` Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը` եղբոր հետ:
Տեղեկություններ կան, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք այժմ հիվանդանոցում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: