|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին Էջմիածնում բողոքի ցույց է ընթանում` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Կարեն Գրիգորյանը ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել գրիգորյանի որդին: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են արդարության վերականգնում, համարելով, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տարիներ շարունակ ոտնահարել է արդարությունը, կաշկանդել էջմիածինցիների ազատությունը:
Ուշագրավ է, որ բողոքի ցույցին է մասնակցում նաև Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն: Նա հայտարարել է, որ մասնակցում է բողոքի ցույցին ոչ թե որպես կազմակերպիչ, այլ որպես հասարակ բնակիչ:
Նշենք նաև, որ Էջմիածնում նախատեսված է նաև հակացույց` Կարեն Գրիգորյանի կոմղնակիցների մսնակցությամբ: Այժմ Էջմիածնի հրապարակում երաժշտություն է միացրած, որին կհետևեն հարթակից բողոքի ելույթներ: