|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Էջմիածնում բողոքի ակցիա է հրավիրվել` ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես եկան ելույթներով` ներկայացնելով իրենց բազմատեսակ բողոքները Դիանա Գասպարյանի կայացրած որոշումների կապակցությամբ: Ցուցարարները պնդում էին, որ քաղաքապետի գործողությունները ուղղակի հակահեղափոխական են, կայացրած որոշումներն էլ հեռու են հեղափոխության դավանած արժեքներից: Քաղաքացիներին ընդունելիս նրանց հետ կամ կոպիտ է, կամ ծամոն է ծամում ու հեռախոսով խաղ խաղում:
«Եկել է թող աշխատի, ոչ թե եկել է, որ իր տունը միանգամից վերանորոգի: էջմիածինը ձեզ համար շուկա չի, որ կտոր կտոր ծախեք»,- ասաց ցուցարարներից մեկը` հավելելով, որ քաղաքապետը ընդամենը 10 տոկոս աջակիցներ ունի քաղաքում: