|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երևանում` «Դալմա գարդեն մոլ»-ում, մասնաճյուղ բացել:
Տեղական արտադրողները և մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուր»-ը, ՀՀ-ում բացվելով շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից սկսած մինչև սնունդ ներկրելու է», և այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
«Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսեցին բացվել, կլանեցին շուկան, ու Երևանում բազմաթիվ մանր խանութներ կամաց-կամաց փակվեցին: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի»,-«Ժողովուրդ»-ին ասել է գործարարներից մեկը` առայժմ խնդրելով իր անունը չհրապարակել: Իսկ մյուսն էլ հռետորական հարց է տվել, ինչո՞ւ «Կարֆուր»-ը հիպերմարկետ չի բացում, օրինակ, Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում: