|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։ Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին։ Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։ Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։ «ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախևառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական։ Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։