|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ի պատասխան մամուլի հրապարակման, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցելու է Երևանում «Կարֆուր»-ի բացմանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասված է, որ Ֆրանսիայի նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում նա ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու եւ բացվելու է «Կարֆուր»-ի առաջին հիպերմարկետը։
Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետեւելու հնարավորություն են ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հեռախոսակապի միջոցով: