|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Էջմիածնում երեկ գիշեր կրակոցներ են հնչել: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ:
«Ավտոմեքենայում գտնվող երկու անձինք` վարորդն ու ուղևորը, սպանվել են: Դեպքի առթիվ ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ»,- տեղեկացրեց նա:
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 և 235-րդ հոդվածների հատկանիշներով:
ArmLur.am- ի տեղեկություններով` սպանվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերն է, մյուսը` վերջինիս մտերիմներից մեկը: