|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
15:00-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի պապի ինքնաթիռը: Նրան դիմավորելու են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, դեսպաններ, հոգևորականներ:
Ամենաառաջինը Հռոմի պապին մոտեցան ազգային տարազով երկու փոքրիկներ, ծիրան և լավաշ մատուցեցին: Այնուհետև Հռոմի պապի ձեռքը սեղմեցին ՀՀ նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Դիմավորելու ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը կատարում էր եկեղեցական շարականներ: Հռոմի պապին դիմավորեց նաև պատվո պահակախումբը:
Նշենք, որ Հռոմի պապն ուխտագնացության է եկել առաջին քրիստոնյա երկիր` Հայաստան, որպես խաղաղության սուրհանդակ: