|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վաղը՝ հունիսի 11-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմին Պապին: Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
Հաղորդագրության մեջ ասված է.
«Վաղը՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024-ի առաւօտուն, միօրեայ այցելութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Վատիկան:
Նորին Սրբութիւնը հրաւիրուած է Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն տալու՝ «Կրօնքին դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ:
Վատիկան կատարելիք իր միօրեայ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին, Վատիկանի արտաքին գործոց նախարարին, միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահին եւ արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի նախագահին հետ:
Սոյն այցելութեան Վեհափառ Հայրապետին կ՚ընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»: