|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը «Bavarian open» միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ըստ ՀԱՕԿ պաշտոնական կայքի` ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ ունեցավ և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը:
Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:
Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոստոնում կայանալիք աշխարհի առաջնությանը: