|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Այսօր՝ փետրվարի 3-ին, Թբիլիսիում` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի խաղադաշտում, «Միկա»-ն թբիլիսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց: Այս անգամ երեւանյան թիմի մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ հորիզոնականում ընթացող «Ցխինվալ» թիմն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Առաջին կեսի վերջին րոպեներին հաշիվը բացեցին «Միկա»-ի ֆուտբոլիստները. Աշոտ Կարապետյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերգեյ Շումիլինը: Երկրորդ կեսում «Միկա»-ի օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Ալեքսեյ Կիսելյովը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 82-րդ րոպեին վրացի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ «Միկա»-ն խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով` Արսեն Բեգլարյան, Դմիտրի Կուդինով, Աշոտ Կարապետյան, Դմիտրի Չիստյակով, Միլոշ Կովաչևիչ, Դմիտրի Լուշնիկով, Ալեքսեյ Կիսելյով, Յարոսլավ Պուզանով, Նիկիտա Դուբչակ, Ալեքսանդր Զայիկին, Սերգեյ Շումիլին: Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկան Վարդան Մովսիսյանը, Արթուր Գրիգորյանը, Անտոն Ալտունինը:
Հաջորդ հանդիպումը «Միկա»-ն կանցկացնի փետրվարի 6-ին եւ կավարտի իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաքում: