|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի «Ուլիս»-ը Անթալիայում շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել: Գագիկ Բարսեղյանի թիմն այսօր 4-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց, այս անգամ մրցելով Ղազախստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Կայսար»-ի հետ:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատարն արդեն չորրորդ անընդմեջ խաղում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այս անգամ երևանցիները նաև անառիկ պահեցին սեփական դարպասը:
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմում շարունակվում են բազմաթիվ ֆուտբոլիստների փորձարկումները, սակայն դեռևս նոր պայմանագիր չի ստորագրվել:
Հաջորդ հանդիպումը «Ուլիս»-ը անցկացնելու է փետրվարի 3-ին՝բԲուլղարական «Լևսկիի» հետ: Այդ օրը մրցելու պայամանավորվածություն է ձեռք բերվել երեկ:
Հիշեցնենք, որ նախորդ 3 խաղերում «Ուլիս»-ը պարտվել էր «Լոկոմոտիվ»-ին, «Վոլգար»-ին, և «Միլսամի»-ին: