|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Օսասունա»-ն հյուրընկալել էր Մադրի «Ռեալ»-ին:
«Սերուցքայինների» կազմում բացակայում էին միանգամից չորս ֆուտբոլիստներ՝ Քրիշտիանու Ռոալդուն և Սերխիո Ռամոսը որակազրկված են, իսկ Պեպեն և Մարսելոն վատառողջ են:
Ամբողջ խաղի ընթացքում առավելությունը «Օսասունա»-ի կողմն էր, սակայն գրավել մադրիդցիների դարպասը նրանց այդպես էլ չհաջողվեց:
Բացի այդ՝ վերջին 15 րոպեն տան տերերը թվային առավելություն ունեին՝ խաղադաշտից հեռացվել էր Ռիկարդո Կական, ով հասցրել էր երկու անիմաստ դեղին քարտ ստանալ:
Այնուամենայնիվ ֆուտբոլասերները գոլի ականատես եղան:
Կալյեխոնի հաջողվեց գնդակն ուղարկել «Օսասունայի» դարպասը,սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը և ցուցատախտակին հաշիվը մնաց նույնը ՝ 0:0:
Այսպիսով՝ 19-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալ»-ը իր ակտիվում ունենալով 37 միավոր՝ մնում է երրորդ հորիզոնականում: