|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 4:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին: Հանդիպման արդեն 11-րդ րոպեին արքայական ակումբի ֆուտբոլիստները Սերխիո Ռամոսի և Գարեթ Բեյլի խփած գոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացան: Մինչ ընդմիջման գնալը դաշտի տերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձան Մարտինեսը` 35՛, և Զուրուտուզան 41՛: 2-րդ խաղակեսում տան տերերը ևս 2 գնդակ ուղարկեցին Կասիլյասի պաշտպանած դարպասը: Այս խաղում 2-րդ անգամ աչքի ընկավ Զուրուտուզան` 65՛, ևս մեկ գոլ խփեց Վելան` 75՛: