|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի հայկական գերեզմանատանը հողին կհանձնեն չորս ժամ լողալուց հետո փրկված հայուհու հոր մարմինը:
Նախորդ շաբաթ հալեպահայ Թեքեյանների ընտանիքը, փորձելով լաստանավով Թուրքիայից Հունաստան հասնել, անհետացել էր: Ընտանիքից փրկվել էր միայն 19-ամյա Արինան, ով 4 ժամ լողալուց հետո հասել էր Թուրքիայի Իզմիր քաղաքը:
Ըստ «Արևելք»-ի՝ վաղը Իզմիրի Հայ կաթողիկե գերեզմանատանը հողին կհանձնվի ընտանիքի հոր՝ Հովհաննես Թեքեյանի մարմինը: Հուղարկավորման վերաբերյալ կարգադրությունները կատարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Կայքը զրուցել է Գերմանիայից Իզմիր ժամանած` Թեքեյանների հարազատի հետ, ով հայտնել է, որ մինչ օրս ընտանիքի մյուս անդամների ճակատագիրը մնում է անհայտ: