Երևանի խուլ-համրերի միության մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի` Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները դարձան Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100+ կգ):
Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը: