|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-16-ն կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 6 սամբիստով: Հոբելյանական՝ 40-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան: Հավաքականը Մարոկկո կմեկնի նոյեմբերի 11-ին: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի\' միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ: