|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր նոյեմբերին` Եկատերինբուրգում, չեղյալ է հայտարարվել, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Չեղարկման պատճառը աշխարհում և Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումն է։
Որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի և կազմկոմիտեի համատեղ համաձայնության արդյունքում: Վարակի պատճառով խաղարկվող մրցանակներին արժանի բազմաթիվ վարպետներ անկարող են ժամանել մրցավայր։
Եվրոպայի առաջնությունը նախատեսվում է անցկացնել 2021 թվականին` Իտալիայում։ Եթե վերջինս հրաժարվի, ապա ֆեդերացիան մրցաշարը կտեղափոխի Եկատերինբուրգ: