|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Հայտնի ծանրորդ Մելինե Դալուզյանը երեկ Բաղրամյան պողոտայում էր` ակտիվիստների կողքին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին օրվանից ցուցարարների կողքին է եղել, քանի որ, հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը, հիմա ուղղակի անհնար է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել:
«Հիմա էլ այստեղ եմ, քանի որ լարված դրություն է, այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ ցուցարարներին»,- ասաց Դալուզյանը:
Ըստ նրա` նախագահի հայտարարությունը, որոշակի առումով, ժողովրդի պահանջների կատարում չէ, դրա համար էլ մարդիկ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: «Երբ լիարժեքորեն չեղարկվի, արդեն այստեղ մնալը ճիշտ չի լինի, իսկ քանի որ կասեցվել է, ժողովուրդը կմնա մինչև վերջ: Ես նույնպես պատրաստ եմ մնալ` ժողովրդին պաշտպանելու համար: Չեմ կարծում` ևս մեկ անգամ բռնի ուժ կիրառելը տեղին կլինի, դրա փոխարեն կառավարությունը պետք է ուրիշ կերպ հարցին լուծում տա, որ ժողովուրդը հասկանա` իր գրպանից չի վճարվելու»,- ասաց Մելինե Դալուզյանը: