կարևոր
4957 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 18:07
Քաղաքական

Նոյեմբերի 5-ին դուրս ենք գալիս փողոց՝ հանուն Արցախի. այստեղ չկա կուսակցական որևէ նախաձեռնություն, այստեղ բացառապես Արցախն է և Արցախը պահելու մեր կամքը. Հոխիկյան

Նոյեմբերի 5-ին դուրս ենք գալիս փողոց՝ հանուն Արցախի. այստեղ չկա կուսակցական որևէ նախաձեռնություն, այստեղ բացառապես Արցախն է և Արցախը պահելու մեր կամքը. Հոխիկյան

Դիմում եմ պետական համակարգի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներից, դաստիարակներից, դասախոսներից, դեկաններից ու ամբիոնների վարիչներից մինչև բժիշկներ, թաղապետարանների ու քաղաքապետարանների աշխատողներ, ավագ մասնագետներ, վարչությունների ու բաժինների պետեր, ամենահասարակ բանվորից մինչև դպրոցի պահակ։

Ձեզնից շատերի հետ ես հաճախ զրուցում եմ, գիտեմ ձեր հոգսերի ու մտահոգությունների մասին, գիտեմ նաև, որ ձեզանից առավել բարոյական մարդիկ կռիվ են տալիս ազգայինի ու Արցախի համար, հաճախ ենթարկվում են իշխանության ճնշումների՝ աշխատավարձերի կամ աշխատաժամանակի առումով։ Ձեզնից առավել ակտիվներին պարբերաբար սպառնում են հեռացնել աշխատանքից, եթե չլռեք ու չվերածվեք անլեզու կենդանու։

Գիտեմ, ամեն ինչ գիտեմ։

Բայց միշտ հիշեք, որ եթե հիմա կուլ գնաք ճնշումներին ու լռեք, ձեր հետագա ամբողջ կյանքում ինքներդ ձեր ներսում եք կռիվ տալու։ Ձեր ներսի մարդը կոչնչացնի ձեզ՝ առերեսելով այսօրվա ձեր թուլակամության հետ, ամեն օր ձեզ կհիշեցնի, որ կարող էիք պահել Արցախը, բայց չարեցիք։

Նոյեմբերի 5-ին, շաբաթ օրը, ժամը 15,00-ին, մենք՝ ազգային ուժերը, Երևանում դուրս ենք գալիս փողոց՝ հանուն Արցախի։ Այստեղ չկա կուսակցական որևէ նախաձեռնություն, այստեղ բացառապես Արցախն է և Արցախը պահելու մեր կամքը։

Ուզո՞ւմ ես կռիվ տալ Արցախի համար, դեռ մարդկային ու ազգային մի բան մնացե՞լ է մեջդ։ Մի վախեցիր ղեկավարների ճնշումներից, նրանք ժամանակավոր են։

Հաղթիր ներսիդ կատվին, դու կարող ես նաև վագր լինել։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, փորձագետ