Միասին կարող ենք
կարևոր
85 դիտում, 1 օր առաջ - 2026-05-23 20:10
Հասարակություն

Ես մենակ իրա պատիժը կուզեմ, որ ասում է՝ զոհվել են հանուն ոչնչի, իմ տղան զոհվել է հանուն մեզ, հանուն Արցախի․ զոհվածի մայր

«Ինքը բունկերում նստած ասում է՝ «Իմ ընտանիքն էլ է եղել այնտեղ»։ Բայց Աննա Հակոբյանը կռվի դաշտում չի եղել։ Բունկերում նստած սուրճ էր խմում, այն ժամանակ, երբ զինվորը ջուր չուներ խմելու։

Աննա Հակոբյանը այն հայ կինն է, որ տեսել է մեր երեխեքը ինչ ձև են մաս-մաս լինում, բայց ինքը գնաց, թուրք կանանց հետ գրկախառնվեց, ժպտաց, նկարվեց ու հիմա ինձ ստիպում է դա ընդունել։ Ես դա չեմ ընդունում։

Ուկրաինան ֆոսֆորը տվեց, որ մեր երեխեքին վառեն, իսկ ինքը գնաց ուկրաինացու երեխաներին կոնֆետ ու թխվածք տվեց։ Ինքը չսգաց իմ վիշտը»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արմավիրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց զոհված զինծառայողի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։