|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փրկարար ծառայությունը հունիսի 27-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Երեւանյան եւ Սուրբ Սարգիս փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային եւ դիմել փախուստի. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան - Ոսկեվազ երթուղին իրականացնող երթուղային «ԳԱԶել» մակնիշի 3253L պ/հ ավտոմեքենային է բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հ. Մ.-ն (ծնվ. 1979թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ – փրկարարները Հ. Մ.-ին դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային:
Տուժածը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: