Յակուստկի օդանավակայանում ԱՆ-26 ինքնաթիռը օդանավների կայանատեղիում բախվել է «Գազել»ավտոմեքենային:
«Բեւեռային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որ պետք է իրականացներ Յակուտսկ-Չոկուրդախ չվերթը, անհայտ պատճառով բախվել է ավտոմեքենային այն ժամանակ, երբ դեռ ուղեւորներն ու ինքնաթիռի անձնակազմն ինքնաթիռում չեն եղել: Բախման հետեւանքով վնասվել է ինքնաթիռի քթամասը: Վնասի չափը դեռ անհայտ է: